Բաժին. Տնտեսական

FITCH. ԻՍՊԱՆԻԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալության հայտարարության համաձայն` բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով Իսպանիան պետք է իրականացնի լրացուցիչ հակաճգնաժամային միջոցառումներ: Գործակալության փորձագետների հավաստմամբ` պետական պարտքի կրճատման և շուկայի մասնակիցների վստահության վերականգնման համար Իսպանիայի կառավարությունը պետք է իրականացնի ֆինանսական և կառուցվածքային մի շարք բարեփոխումներ: 

Նշենք, որ այժմ Իսպանիայի պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի 72%-ը:

Share