Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 2.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 6,178.8 հազար լիտր։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 2.7%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 3.1 անգամ և կազմել 4,103.4 տոննա։ Պանրի արտադրությունն աճել է 3.9%-ով և կազմել 21,281.8 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել է 1.9%-ով և կազմել 1,444.0 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 6.5%-ով և կազմել 7,296.4 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 16.4%-ով և կազմել 4,569.0 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունը նվազել է 35.5%-ով և կազմել 8,729.8 հազար լիտր։

Share