Բաժին. Տնտեսական

FITCH-Ը ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ԱՄՆ-Ի ՎԱՐԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունը վերանայել է ԱՄՆ-ի սուվերեն վարկային վարկանիշի հեռանկարը` իջեցնելով և սահմանելով այն «բացասական» մակարդակում: Միևնույն ժամանակ, սակայն, վարկանիշային գործակալությունն ԱՄՆ-ի բուն վարկային վարկանիշը չի վերանայել` թողնելով այն ամենաբարձր` Aaa մակարդակում:

Գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ տնտեսական համակարգում նկատվում է հետագա զարգացման անորոշություն, որն էլ հանդիսացել է սուվերեն վարկային վարկանիշի հեռանկարի իջեցման գլխավոր պատճառը: Վարկանիշի հեռանկարի իջեցմանը նպաստել է նաև ԱՄՆ բյուջեի ծախսերի և պետական պարտքի կրճատման հետ կապված խնդիրները:

Share