Բաժին. Տնտեսական

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱ. «ԱՄՆ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացառել է Եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարման հարցում ԱՄՆ-ի կողմից Եվրոպային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հավանականությունը: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում կայացած ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակներում: Associated Press-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահն իր ելույթում վստահություն է հայտնել, որ Եվրամիության անդամ երկրներն ունեն բավարար ռեսուրսներ և կարող են ինքնուրույն հաղթահարել պարտքային ճգնաժամը: Բարաք Օբաման, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «իր ներդրումն ունենալ» եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման գործընթացում, սակայն այդ ներդրումը կարող են լինել միայն «ոչ ֆինանսկսական»:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ եվրոպական պարտքային ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողնում ամերիկյան տնտեսության վրա և կոչ արել եվրոպական երկրների ղեկավարներին` հնարավորինս արագ հաղթահարել ճնաժամը ու «վերադարձնել» եվրոպական տարածաշրջանին իր կայունությունը:

Նշենք, որ ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակներում կողմերը համաձայնության են եկել ձևավորվել աշխատանքային խումբ, որը զբաղվելու է ԱՄՆ-ի և ԵՄ երկրների միջև համագործակցության շրջանակների հնարավոր ընդլայնման հարցերով:

Share