Բաժին. Տնտեսական

2022թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 17.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 913.3 հազար տոննա ցեմենտ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 17.3%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 2.1 անգամ և կազմել 92,994.6 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալները կազմել են 1,892,326.3 մ3։ Գիպսի արտադրությունն աճել է 34.7%-ով և կազմել 35,174.9 տոննա։ Կրի արտադրությունը նվազել է 28.0%-ով և կազմել 30,448.2 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 20.3%-ով և կազմել 3,742.3 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 12.2%-ով և կազմել 49,862.1 տոննա։

Share