Բաժին. Տնտեսական

ՀՈՆԿՈՆԳԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՎԵԼ ԶԱՐԳԱՑԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

Միջազգային հեղինակավոր «Համաշխարհային Տնտեսական Ֆորում» (World Economic Forum) կազմակերպությունը հրապարակել է աշխարհի առավել զարգացած ֆինանսական շուկաների վարկանիշը: Այն այս տարի գլխավորում է Հոնկոնգը: Վերջինս պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել վարկանիշի երբեմնի բացարձակ առաջատարներից` ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Նման զարգացումը, ըստ Համաշխարհային Տնտեսական Ֆորումի վերլուծաբանների, պայմանավորված է ամերիկյան տնտեսության ներկայիս անկայունությամբ, եվրոպական պարտքային ճգնաժամով և այս համատեքստում Հոնկոնգի ֆինանսական համակարգի առավել կայունացմամբ: 

Նշենք, որ աշխարհի առավել զարգացած ֆինանսական շուկաների վարկանիշը կազմելու նպատակով Համաշխարհային Տնտեսական Ֆորումը ուսումնասիրել է աշխարհի 60 երկրների ֆինանսական համակարգեր` դիտարկելով այս երկրներում բանկային գործունեության արդյունավետությունն ու ֆինանսական ծառայությունների հասանելիությունը:

Աշխարհի առավել զարգացած ֆինանսական շուկաների վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Հոնկոնգ
2. ԱՄՆ
3. Մեծ Բրիտանիա
4. Սինգապուր
5. Ավստրալիա
6. Կանադա
7. Նիդերլանդներ
8. Ճապոնիա
9. Շվեյցարիա
10. Նորվեգիա
Share