Բաժին. Տնտեսական

ՔՐԻՍՏԻՆ ԼԱԳԱՐԴ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ՄՌԱՅԼ Է»

Ներկայիս պայմաններում ոչ մի երկիր ապահովագրված չէ ֆինանսական ճգնաժամից և դրա բացասական հետևանքներից, ինչը նշանակում է, որ բոլոր երկրները պետք է համաձայնեցված գործեն, որպեսզի կարողանան գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճիշտ ելքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը` փաստելով, որ կարճաժամկետ հատվածում համաշխարհային տնտեսության ապագան ավելի քան «մռայլ է»: «Միջազգային հանրությանն անհրաժեշտ է համախբվածություն: Հակառակ դեպքում, համաշխարհային տնտեսությունը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսին նախորդ տարի 30-ական թվականների Մեծ դեպրեսիան էր», – նշել է ԱՄՀ կառավարիչ-տնօրենը:

Քրիստին Լագարդը նաև ընդգծել է, որ անկախ այն հանգամանքից, թե երկիրն ինչ եկամուտներ ունի` բարձր, ցածր թե միջին, և ինչպիսի տնտեսություն` զարգացած թե զարգացող, միայնակ գործելով չի կարող հաղթել արագ տեմպերով զարգացող ճգնաժամի դեմ պայքարում:

ԱՄՀ ներկայացուցիչը նշել է նաև, որ համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերի դեմ պայքարում առաջատար երկրներից պահանջվում է փոխադարձ համաձայնությամբ մշակել համակարգված ու համախմբված մոտեցում:

Share