Բաժին. Տնտեսական

2022թ.-ին Հայաստանում արտահանումն աճել է 77.7%-ով

2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 14,128.8 մլն ԱՄՆ դոլար։ 2021թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 68.6%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,764.7 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2022թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանն արտահանել է 6,004.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 8,768.7.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 77.7%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 63.5%։

Share