Բաժին. Տնտեսական

2023թ հունվարին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար ամսին՝ 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 8.1%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ աճել է 1.4%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հունվարի համեմատ աճել են 9.4%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի համեմատ աճել են 9.8%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2022թ հունվարի համեմատ աճել են 7.4%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ հունվարի համեմատ աճել են 7.6%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ հունվարի համեմատ աճել են 13.2%-ով։

Առողջապահության գները 2022թ հունվարի համեմատ աճել են 3.3%-ով։

Տրանսպորտի գները 2022թ հունվարի համեմատ աճել են 4.4%-ով։

Կապի ծառայությունների գները 2022թ հունվարի համեմատ աճել են 0.6%-ով։

Հանգստի և մշակութային գները 2022թ հունվարի համեմատ աճել են 11.9%-ով։

Կրթության գները 2022թ հունվարի համեմատ աճել են 4.7%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ հունվարի համեմատ աճել են 9.6%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ հունվարի համեմատ աճել են 12.5%-ով։

Share