Բաժին. Տնտեսական

2022թ.-ին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,907.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 16.1%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 14.6%-ով և կազմել 3,878.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 11.9%-ով և կազմել 1,939.9 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 42.4%-ով և կազմել 2,846.2 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 23.6%-ով և կազմել 1.8 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 2.7 անգամ և կազմել 241.3 մլն կՎտ ժամ։

Share