Բաժին. Տնտեսական

FITCH. ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

Միջազգային Fitch վարկանիշային գործակալության գնահատմամբ` ներկայումս Եվրագոտու տնտեսական զարգացմանն առավելապես խոչընդոտում է Իտալիայի տնտեսական անկայունությունը: Փորձագետների պնդմամբ` երկրի ֆինանսական խնդիրները լուծելու համար Իտալիայի կառավարությանն ընթացիկ տարում անհրաժեշտ կլինի 208-242 մլրդ եվրո: 

Հիշեցնենք, որ 2011 թվականի վերջին Իտալիայի խորհրդարանը հաստատել էր երկրի պետական բյուջեի ծախսերի կրճատման ծրագիրը, որը մշակվել և խորհրդարանի քննարկմանն էր ներկայացրել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտի գլխավորած կառավարությունը:

Իտալիայի խորհրդարանի հավանությանն արժանացած նոր ծրագրի շրջանակներում երկրի կառավարությունը նախատեսում է լրացուցիչ միջոցառումների շնորհիվ բյուջեի մուտքերն ավելացնել 33 մլրդ եվրոյով:

Նշենք, որ այս լրացուցիչ միջոցառումներով նախատեսում է ԱԱՀ-ի տոկոսադրույքի ավելացում և կենսաթոշակային տարիքի բարձրացում:

Share