Բաժին. Տնտեսական

WEF. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Առաջիկա տաս տարիների ընթացքում համաշխարհային տնտեսության զարգացմանը սպառնացող հիմնական ռիսկերը պայմանավորված կլինեն ներկայումս տարբեր երկրներում ձևավորվող բյուջետային  անհավասարակշռություններով, արժութային համակարգերի ու խոշոր ֆինանսական կառույցների հնարավոր անկմամբ, ինչպես նաև եկամուտների խիստ շերտավորմամբ ու աճող գործազրկությամբ: Այսպիսին է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World economic forum) վերլուծաբանների կանխատեսումը: Ինչպես նշվում է «Գլոբալ ռիսկեր – 2012» զեկույցում` վերջին տարիներին ամբողջ աշխարհում եկամուտների շերտավորման խորացումն ու ֆիսկալ անհավասարակշռությունների տարածումն առաջիկա տաս տարիների ընթացքում կամրապնդեն իրենց դիրքերը` որպես համաշխարհային տնտեսության գլխավոր սպառնալիքներ:

Նշենք, որ այս զեկույցը կազմվել է շուրջ 469 փորձագետների ու վերլուծաբանների շրջանում անցկացված հարցումների հիման վրա:

Share