Բաժին. Տնտեսական

2022թ.-ին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ.-ին Հայաստանի ներքին արդյունքը (համախառն, շուկայական գներով / ՀՆԱ) կազմել է 8.497 տրլն դրամ։ 2021թ. համադրելի ցուցանիշի նկատմամբ արձանագրվել է աճ 12.6%-ով։

Մասնավորապես, 2022թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 1.485 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 18.2%-ով։

Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 1.899 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 2.1%-ով։

Երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 2.379 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 26.7%-ով։

Չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 2.734 տրլն դրամ։ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 44.2%-ով։

Share