Բաժին. Տնտեսական

ՕԳՈՍՏՈՍԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՀԿ ԼԻԻՐԱՎ ԱՆԴԱՄ

Ռուսաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) լիիրավ անդամ կդառնա 2012 թվականի օգոստոսին: Ինչպես հաղորդում են ռուսական պաշտոնական աղբյուրները` մինչ այդ նախատեսվում է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ բոլոր փաստաթղթերի վերջնական հաստատում ու ստորագրում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի վերջին Ռուսաստանը պաշտոնապես ճանաչվել էր Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել էին  ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան և ԱՀԿ ղեկավար Պասկալ Լամինը` ընթացք տալով ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերի «տեղայնացմանը»:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամացության բանակցություններն ընթացել են շուրջ 17 տարի:

ԱՀԿ կանոնների համաձայն` կազմակերպության անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն «արգելել» նոր երկրի մուտքը ԱՀԿ: Այս դեպքում ԱՀԿ անդամ դառնալու ցանկություն հայտնած երկիրը պարտավորվում է բանակցություններ վարել բացարկ ներկայացրած երկրի հետ: Այս համատեքստում, երկար ժամանակ Ռուսաստանի մոտ «չէր ստացվում» երկկողմ բանակցությունները Վրաստանի հետ:

Ռուսաստանի տնտեսության ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար, և տնտեսության նման մեծ ծավալով Ռուսաստանը միակ երկիրն էր, որը դեռևս չէր միացել ԱՀԿ-ին:

Share