Բաժին. Տնտեսական

2023թ. հունվարին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.2%-ով

2023թ. հունվարին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 10.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.4%-ով, շինարարությունն աճել է 12.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 17.7%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 25.9%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 177,691.2 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 16,026.9 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 292,919.1 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 215,960.0 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 108.1%։

 

Share