Բաժին. Տնտեսական

ԼԱԳԱՐԴ. «ԵՎՐՈՊԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՊԱՀԱՆՋՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ»

Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Քրիստին Լագարդը զարգացած երկրների կառավարություններին կոչ է արել ցուցաբերել առավել մեծ ակտիվություն և շարունակել համալրել Եվրագոտու պարտքային ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ֆինանսական միջոցներն ու ֆինանսավորել ԱՄՀ-ն: Ելույթ ունենալով Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում` Քրիստին Լագարդը հայտարարել է, որ ԱՄՀ-ն այն եզակի կառույցներից է, որ կարողանում է իր գործիքներով բարձրացնել ու տարածել ընդհանուր տնտեսական կայունությունն ու վստահությունն, ինչը, սակայն, անհնար է` առանց  ԱՄՀ անդամ երկրների ֆինանսական աջակցության:
«Լրացուցիչ ֆինանսական միջոցների հավաքագրումն անհարժեշտ է ոչ միայն Եվրագոտու անդամ երկրների պարտքային խնդիրների լուծման, այլև ԱՄՀ անդամ-երկրների ֆինանսական դժվարությունների հաղթահարման համար», – ընդգծել է ԱՄՀ ղեկավարը` հավելելով, որ ինքը Դավոս է ժամանակ առաջատար երկրներից ֆինանսական միջոցներ խնդրելու և «դրանք իր պայուսակում հավաքելու» նպատակով:

Քրիստին Լագարդի գնահատմամբ` աշխարհի առաջատար երկրների ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրագոտուն կհաջողվի դուրս գալ ճգնաժամից` բարձրացնելով բանկերի իրացվելիությունն ու հաստատելով իր կայուն մրցունակությունը:

Share