Բաժին. Տնտեսական

2022թ.-ին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 17.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 307,585.3 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն նվազել են 17.8%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 6.4%-ով և կազմել 9,944.3 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 0.7%-ով և կազմել 22,336.6 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 26.4%-ով և կազմել 9,164.3 տոննա, պողպատե խողովակների արտադրությունը նվազել է 14.8%-ով և կազմել 14,821.0 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 2.8%-ով և կազմել 32,544.1 տոննա։

Share