Բաժին. Տնտեսական

2023թ. հունվարին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 40.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 701.3 հազար լիտր գինի, որից 45.5 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 40.3%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.2 անգամ։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 10.2 անգամ և կազմել 162.4 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 78.6%-ով և կազմել 48.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 34.3%-ով և կազմել 1,107.3 հազար լիտր։

Share