Բաժին. Տնտեսական

2022թ.-ին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 0.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 263,118.7 տոննա հաց։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 0.2%-ով։

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունն աճել է 17.9%-ով և կազմել 183,025.2 տոննա։ Ձավարեղենի արտադրությունն աճել է 23.1%-ով և կազմել 1,767.4տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 3.70%-ով և կազմել 5,255.1 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է 37.4%-ով և կազմել 8,540.7 տոննա։

Share