Բաժին. Տնտեսական

2022թ.-ին Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 5.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 81,427.8 տոննա միս։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 5.2%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը նվազել է 8.1%-ով և կազմել 12,964.7 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 40.6% և կազմել 2,984.5 տոննա։

Share