Բաժին. Տնտեսական

2011Թ.-ԻՆ ԱԴԱՄԱՆԴԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն`  2011 թվականին Հայաստանից արտահանվել է 113.7 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 351.3 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա համեմատությամբ ադամանդի արտահանման ծավալը նվազել է 26%-ով: Նշենք, որ 2010 թվականին Հայաստանից արտահանվել էր 476.6 հազար կարատ ադամանդ:

Միևնույն ժամանակ, 2011 թվականին Հայաստանից արտահանված ադամանդի մաքսային արժեքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է շուրջ 24%-ով:

2010 թվականին ՀՀ-ից արտահանված ադամանդների ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 91.8 մլն ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հայտարարել էր, որ Հայաստանի ադամանդագործության ոլորտը դուրս է եկել ճգնաժամից և կառավարությունը քայլեր է ձեռնարկում այս ոլորտում բարենպաստ միջավայր ստեղծելու համար:

Share