Բաժին. Տնտեսական

FITCH-Ը ԿՐՃԱՏԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Fitch Ratings վարկանիշային գործակալությունը կրճատել է Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը: Հունաստանի այժմյան վարկանիշը վկայում է, որը այս երկրի տնտեսական վիճակը խիստ անկայուն է:

Ավելի վաղ Fitch վարկանիշային գործակալությունը վստահություն էր հայտնել, որ Հունաստանին չի հաջողվի խուսափել դեֆոլտից և այս երկիրն, այնուամենայնիվ, իրեն կհայտարարի «սնանկ»: Ըստ Fitch-ի վերլուծաբանների` Հունաստանն «անվճարունակ փոխառու» երկիր է: Նման պայմաններում դոֆոլտ հայտարարելն ուղղակի ժամանակի խնդիր է: Վերլուծաբանները նշել էին նաև, որ Հունաստանի դեֆոլտը կլինի վերահսկելի սահմաններում:

Մինչ այս Հունաստանի հավանական դեֆոլտի մասին զգուշացրել էին նաև Standard & Poor’s գործակալության վելուծաբանները:

Հիշեցնենք, որ Երկարատև բանակցությունների արդյունքում Եվրագոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Հունաստանին երկրորդ վարկային փաթեթի տրամադրման ծրագիրը: Այն կկազմի 130 մլն եվրո: Նոր օգնության միջոցները Հունաստանի կառավարությունը կուղղի իր պարտավորությունների մարմանը, որոնց ժամկետն ավարտվում է արդեն մարտ ամսին:

Share