Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտահանումն աճել է 96.4%-ով

2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,529.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 77.7%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 536.6 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2023թ. հունվար-փետրվարին Հայաստանն արտահանել է 994.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 1,535.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 96.4%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 67.4%։

Share