Բաժին. Տնտեսական

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ ԳՏՆԵԼ

2012 թվականի հունվար ամսվա վերջի դրությամբ Ֆրանսիայում հաշվառվել է պաշտոնապես գրանցված 2.86 մլն գործազուրկ: Ցուցանիշը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 6.2%-ով: Ֆրանսիայի Զբաղվածության կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն` երկրում գործազուրկների թվաքանակի աճ գրանցվում է արդեն 9-րդ ամիսն անընդմեջ, ընդ որում` միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայի աշխատանքի շուկայում առաջին անգամ աշխատանք է փնտրել և չի կարողացել գտնել ավելի քան 13 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի Զբաղվածության կենտրոնի միջոցով ներկայումս աշխատանք է փնտրում 4.25 մլն մարդ:

Նշենք, որ գործազրկությունը սուր խնդիր է երկրի երիտասարդության շրջանում: Մինչև 25 տարեկան գործազուրկների թվաքանակը մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 3.3%-ով:

Միևնույն ժամանակ, 50 տարեկան և բարձր տարիքի գործազուրկների թվաքանակը հաշվետու այս մեկ տարում աճել է 15.2%-ով, իսկ 25-49 տարիքային խումբը ներկայացվող գործազուրկների թվաքանակն ավելացել է 4.2%-ով:

Share