Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՍՏԱՑԵԼ Է 18 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

2012 թվականի հունվարին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2090.2 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 6835.8 մլն ՀՀ դրամ (17.7 մլն ԱՄՆ դոլար): Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 2 անգամ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն` այս մեկ ամսվա ընթացքում ստացված օգնության 66.5%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 11.6%-ը`  քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 5.4%-ը` մեքենաները, սարքավորումները և  մեխանիզմները, 3.8%-ը` թուղթ և թղթից իրերը, 2.9%-ը` մանածագործական իրերը, իսկ 9.8%-ը`մնացած ապրանքները:

Հատկանշական է, որ հաշվետու ամսում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների շուրջ 70%-ը բաժին է ընկել Չինաստանին: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել 9.2%-ը, Եվրամիության երկրներին` 7.7%-ը, ԱՊՀ երկրներին` 0.1%-ը:

Share