Բաժին. Տնտեսական

2023թ հունվար-մարտին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մարտ ամիսներին՝ 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 7.2%-ով, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ աճել է 0.8%-ով։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 8.1%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2022թ հունվարի-մարտ համեմատ աճել են 9.1%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 7.5%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 6.4%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 12.6%-ով։

Առողջապահության գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 4.2%-ով։

Տրանսպորտի գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 3.0%-ով։

Կապի ծառայությունների գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 0.5%-ով։

Հանգստի և մշակութային գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 11.9%-ով։

Կրթության գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 4.7%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 9.3%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2022թ հունվար-մարտի համեմատ աճել են 11.5%-ով։

Share