Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 70.6%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,839.5 հազար լիտր գինի, որից 264.3 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 70.6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 5.4 անգամ։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 9.8 անգամ և կազմել 232.4 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 50.4%-ով և կազմել 176.3 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 1.3%-ով և կազմել 2,422.9 հազար լիտր։

Share