Բաժին. Տնտեսական

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԸ

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 27-ամյա Մարկ Ցուկերբերգն աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն է: Forbes-ի գնահատմամբ` նրա կարողությունը կազմում է 17.5 մլրդ ԱՄՆ դոլար: Աշխարհի միլիարդատերերի ընդհանուր վարկանիշում Ցուկերբերգը 35-րդն է:

Ըստ Forbes պարբերականի տվյալների` մինչև 30 տարեկան միլիարդատերերի վարկանիշի երկրորդ հորիզոնականում ևս հայտնվել է Facebook-ի ներկայացուցիչ` 27-ամյա Դասթին Մոսկովիցը, ով իր 3.5 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ աշխարհի հարուստների վարկանիշում 314-րդն է:

Աշխարհի երիտասարդ միլիարդատերերի վականիշային ցուցակում երրորդը 28-ամյա գերմանացի Ալբերտ ֆոն Տուրն ունդ Տակսիսն է` իր 1.5 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Նա հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն փայտավերամշակող ընկերություններից մեկի սեփականատերը: Աշխարհի միլիարդատերերի ցուցակում Ալբերտ ֆոն Տուրն ունդ Տակսիսը 854-րդն է:

Ամերիկացի 29-ամյա Սքոթ Դանկան, ում կարողությունը գնահատվում է 4.1 մլրդ ԱՄՆ դոլար, երիտասարդ միլիարդատերերի վարկանիշում 4-րդն է, իսկ աշխարհի միլիարդատերերի վարկանիշում` 270-րդը:

Աշխարհի մինչև 30 տարեկան միլիարդատերերի վարկանիշը եզրափակում են 30-ամյա չինացի Յանգ Յույան` իր 4.7 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ, և Facebook-ի մեկ այլ ներկայացուցիչ` Էդուարդո Սավերինը` իր 2 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ: Այս երիտասարդ միլիարդատերերն աշխարհի հարուստ մարդկանց ընդհանուր վարկանիշում զբաղեցնում են համապատասխանաբար 223-րդ և 634-րդ հորիզոնականները:

Share