Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-փետրվարին Հայաստանում կաթի արտադրությունն աճել է 33.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1,489.4 հազար լիտր։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել է 33.4%-ով։

Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 2.6 անգամ և կազմել 1,890.0 տոննա։ Պանրի արտադրությունն աճել է 16.1%-ով և կազմել 2,843.7 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալներն աճել է 40.0%-ով և կազմել 335.8 տոննա։ Մածունի արտադրությունն աճել է 10.2%-ով և կազմել 1,458.2 տոննա։ Թթվասերի արտադրությունն աճել է 14.5%-ով և կազմել 1,067.8 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 6.5%-ով և կազմել 363.1 հազար լիտր։

Share