Բաժին. Տնտեսական

FITCH-Ը ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Միջազգային Fitch վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հունաստանի` տեղական արժույթով և արտարժույթով երկարաժամկետ վարկային վարկանիշը` սահմանվելով այս «B-» մակարդակում` դրական կանխատեսմամբ: Նշենք, որ մինչ այս Հունաստանի վարկանիշը գտնվում է RD մակարդակում («սահմանափակ դեֆոլտ»): Միևնույն ժամանակ, գործակալությունը բարձրացրել է նաև Հունաստանի կարճաժամկետ վարկանիշը` «C»-ից հասցնելով «B» մակարդակ, և պահպանել երկրի առավելագույն վարկանիշը «AAA» մակարդակում: Այս մասին նշված է գործակալության կողմից հրապարակված հաշվետվության մեջ:

Փորձագետների պնդմամբ` Fitch-ի նման որոշման համար հիմք է հանդիսացել Հունաստանը կողմից ավելի վաղ արվա հայտարարությունն, ըստ որի` մասնավոր ներդրողները կվերաֆինանսավորեն երկրի պետական պարտքի 96%-ը, որը կկազմի մոտ 107 մլրդ եվրո:

Share