Բաժին. Տնտեսական

G20-Ն ԻՐԵՆ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ

2011 թվականին «Մեծ քսանյակ»-ի (G20) անդամ երկրներում տնտեսական աճի տեմպերը նվազել են: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր զեկույցի համաձայն` նախորդ մեկ տարվա արդյունքներով աշխարհի խոշորագույն տնտեսությամբ 20 երկրները միասին ապահովել են ՀՆԱ-ի 2.8% աճ: Նշենք, որ 2010 թվականի արդյունքներով G20-ի անդամ երկրներում ՀՆԱ-ի աճը կազմել էր 5.0%:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՀ տվյալների` 2011 թվականի չորրորդ եռամսյակում G20-ի երկրներում տնտեսական աճը կազմել է 0.7%: Ընդ որում, հաշվետու այս երեք ամիսներին Ֆրանսիայում տնտեսական աճը կազմել է 0.2%, իսկ Գերմանիայում և Ճապոնիայում գրանցվել է 0.2% տնտեսական անկում:

2011 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով աշխարհի խոշորագույն տնտեսության երկրում` ԱՄՆ-ում, գրանցվել է 0.7% տնտեսական աճ, իսկ Չինաստանում` 2.0% տնտեսական աճ:

ԱՄՀ հաշվարկների համաձայն` 2011 թվականին G20-ի անդամ երկրներից տնտեսական աճի առավել բարձր տեմպ ապահովել է Ինդոնեզիան (+2.1%), իսկ առավել մեծ անկում գրանցել է Իտալիան (-0.7%):

Share