Բաժին. Տնտեսական

FITCH-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է Մեծ Բրիտանիայի վարկանիշը և արդյունքում վարկանիշի կանխատեսումը «կայունից» նվազեցրել մինչև «բացասական»` միաժամանակ երկրի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը  թողնելով ամենաբարձր «AAA» մակարդակում: Այս մասին նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2011-2012 ֆինանսական տարում Մեծ Բրիտանիայի բյուջեի պակաուսրդը կրճատվել էր երկու անգամ և կազմել ՀՆԱ-ի 3,5%-ը: Ցուցանիշը, չնայած զգալի անկմանը, գերզանացում է բարձր վարկանիշ ունեցող երկրների համար ընդունված սահմանագիծը, որի պատճառով էլ վարկանիշային գործակալությունը վերանայել է երկրի վարկանիշի կանխատեսումը:

Fitch-ի վելուծաբանների կարծիքով` Մեծ Բրիտանիայի տնտեսությունը լավ պաշտպանված չէ տնտեսական անկայունությունների բացասական ազդեցություններից:

Читать полностью:http://top.rbc.ru/economics/15/03/2012/641798.shtml

Share