Տնտեսական

Գումար՝ Ուկրաինայից հացահատիկի ներմուծումը շարունակելու համար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության արևելյան երկրների, ներառյալ՝ Հունգարիայի և Լեհաստանի ֆերմերներին խոստացել է 100 միլիոն եվրոյի օգնության ծրագիր՝ Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքի վերացման համար, և նրանցից պահանջել է պահպանել եվրոպական միասնությունն առևտրի հարցերում:

«Նախագահ ֆոն դեր Լայենը ԵՄ երկրներին է ուղարկել ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերաբերյալ նամակի պատասխանը: Առաջին հերթին ֆերմերներին աջակցության շրջանակներում մենք արդեն առավել տուժած ֆերմերներին ուղարկել ենք 56,3 մլն եվրոյի փաթեթ և այժմ պատրաստում ենք 100 միլիոն եվրոյի աջակցության նոր փաթեթ»: հայտարարությունից։

Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ Եվրոպական Միությունը նաև մտադիր է ուկրաինական հացահատիկի ներմուծման հետ կապված որոշ սահմանափակումներ մտցնել:

Օրերս Վարշավան և Բուդապեշտը հայտնել էին Ուկրաինայից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումների մասին: Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ հայտարարել էին, որ նույնպես քննարկում են նման արգելքներ սահմանելու հնարավորությունը: Ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները համաեվրոպական շուկա են մտնում առանց մաքսատուրքերի։ Դա հանգեցրել է Ուկրաինայից մեծ քանակությամբ սննդամթերքի հոսքի, ինչը բողոքի առիթ է դարձել արևելաեվրոպական երկրներում:

Share