Բաժին. Տնտեսական

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է 5.6% ԱՃ

Փետրվարին, տարեկան կտրվածքով, ՀՀ-ում գրանցվել է 6.3% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, փետրվարին, հունվարի համեմատությամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշիը կազմել է 104.9%:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ամփոփ վիճակագրական տվյալների համաձայն` հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, տնտեսական աճը մեր երկրում կազմել է 5.6%:

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա առաջին ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա համեմատությամբ, ըստ ճշգրտված տվյալների` ՀՀ-ում գրանցվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 53.5% անկում, ինչը մեծապես պայմանավորվել է «հետամանորյա պասիվությամբ»: Միևնույն ժամանակ, հունվարին, տարեկան կտրվածքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 104.8%:

Share