Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.2%-ով

2023թ. հունվար-մարտ ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 12.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-մարտ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.6%-ով, շինարարությունն աճել է 15.6%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 21.0%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 22.9%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.4%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 556,545.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 64,827.4 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,007,879.8 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 675,205.1 մլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 88,726.6 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 107.2%։

Share