2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,248.1 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2 անգամ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 916.9 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2023թ. հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 1,666.4 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,583.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 130%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 89.1%։