Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.2%-ով

2023թ. հունվար-ապրիլ ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 12.2%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.4%-ով, շինարարությունն աճել է 16.8%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 23.2%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 22.2%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 747,828.8 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 94,869.3 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,408,959.4 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 919,266.4 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 106.2%։

Share