Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-մարտին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 45.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 224.6 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 45.8%-ով։

Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունը նվազել է 13.5%-ով և կազմել 20,456.8 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 2.2 անգամ և կազմել 280,143.7 մ3։ Գիպսի արտադրությունն աճել է 6.1%-ով և կազմել 5,772.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել է 14.2%-ով և կազմել 7,673.3 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 64.2%-ով և կազմել 848.0 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունը նվազել է 14.7%-ով և կազմել 3,480.0 տոննա։

Share