Բաժին. Տնտեսական

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Համաշխարհային բանկի (ՀԲ) նոր նախագահ է նշանակվել Դարմուդի համալսարանի նախագահ, բժիշկ և մարդաբան Ջիմ Էն Քիմը, ով ՀԲ  նախագահի իր պարտականություններին կանցնի ընթացիկ տարվա հունիսի 1-ից: Այս մասին նշվում է ՀԲ պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածուների ցուցակում, բացի Ջիմ Էն Քիմից, ներկայացվել էին նաև Նիգերիայի ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան և Կոլումբիայի ֆինանսների նախկին նախարար Խոսե Անտոնիո Օկամպոն: Հատկանշական է, որ Ջիմ Էն Քիմի թեկնածությունը ներկայացրել էր ԱՄՆ կառավարությունը:

Ընդունված է, որ Համաշխարհային բանկի ղեկավարին «նշանակվում է» ԱՄՆ-ն, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարին` եվրոպական երկրները:

Ավելի վաղ BRICS անդամ երկները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) հայտարարել էին, որ անհրաժեշտ է վերջ դնել ընդունված ավանդույթին, ըստ որի՝ թեկնածուի ընտրության հիմնական որոշումը կայացնում է ԱՄՆ-ն:

Share