Բաժին. Տնտեսական

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐՈՒՍՏ ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Forbes-ը հրապարակել է Ռուաստանի ամենահարուստ 200 գործարարների վարկանիշը: Այստեղ ընդգրկվել են ռուսաստանաբնակ 4 հայ գործարարներ:

Ըստ վարկանիշի՝ Ռուսաստանի ամենահարուստ հայ գործարարը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովն է: Նրա կարողությունը գնահատվում է 2.0 մլրդ ԱՄՆ դոլար: 2011 թվականի համեմատությամբ Խաչատուրովի կարողությունն աճել է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլարով: Ռուսաստանի հարուստ գործարարների ընդհանուր վարկանիշում Դանիլ Խաչատուրովը 45-րդն է:

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն, իր 1.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ, Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշում 63-րդն է: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 200 մլն ԱՄՆ դոլարով:

1.2-ական մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ ընդհանուր վարկանիշի 82-րդ և 83-րդ հորիզոնականներում են հայտնվել Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները: «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներից յուրաքանչյուրի կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել է 300 մլն ԱՄՆ դոլարով:

Ընդհանուր վարկանիշի 180-րդ հորիզոնականում «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանն է: Նրա կարողությունը կազմել է 500 մլն ԱՄՆ դոլար:

Share