Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-ապրիլին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 3.3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,039.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.3%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 15.4%-ով և կազմել 1,238.9 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 18.2%-ով և կազմել 449.7 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունն աճել է 16.0%-ով և կազմել 1,245.4 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը չի փոխվել և կրկին կազմել  է 1.1 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 92.1%-ով և կազմել է 104.3 մլն կՎտ ժամ։

Share