Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 28.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 76,664.6 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 28.1%-ով։

Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 3.3%-ով և կազմել 3,391.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 11.6%-ով և կազմել 6,119.8 տոննա։

Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 7.0%-ով և կազմել 2,899.7 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 36.0%-ով և կազմել 4,800.9 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը նվազել է 8.9%-ով և կազմել 10,041.6 տոննա։

Share