Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 12.5%-ով

2023թ. հունվար-մայիս ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 12.5%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-մայիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.0%-ով, շինարարությունն աճել է 16.7%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 24.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 19.9%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 952,573.6 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 131,048.1 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 1,837,419.6 մլն ՀՀ դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 1,170,595.5 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 105.2%։

Share