Բաժին. Տնտեսական

ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՊԱՐՏԱՊԱՆ ԵՐԿՐՆԵՐԸ

Աշխարհի 50 խոշորագույն երկրների համախառն արտաքին պետական պարտքը հատել է 65 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանագիծը: Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի գնահատմամբ, ցուցանիշը շարունակում է պահպանել ակտիվ աճի միտում: Սպասվում է, որ 2012-2013 ֆինանսական տարում արտաքին պարտքի զգալի աճ կգրանցվի, մասնավորապես, Իսպանիայում, Հունաստանում, Իռլանդիայում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում:

Ըստ վերլուծաբանների ուսումնասիրութունների` վերջին տարիներին աշխարհի խոշորագույն տնտեսությամբ երկրների արտաքին պարտքը շարունակաբար աճել է, ինչն առավելապես պայմանավորվել է ոչ ռեզիդենտներից ներգրավված միջոցների հաշվին պետական «ներարկումների» ընդլայնմամբ:

2011 թվականի արդյունքներով արտաքին պարտքի ծավալով առաջատար երկրների վարկանիշում կառուցվածքային փոփոխություններ գրեթե չեն գրանցվել: ԱՄՆ-ն, որն արտաքին պարտքի բացարձակ ցուցանիշով «անգերազանցելի» է, 2011 թվականն ամփոփել է 15 մլրդ ԱՄՆ դոլարը գերազանցող արտաքին պարտքով: Վարկանիշի երկրորդ տեղում Մեծ Բրիտանան է (9.8 մլրդ ԱՄՆ դոլար), երրորդում` Ֆրանսիան (5.6 մլրդ ԱՄՆ դոլար):

Միևնույն ժամանակ, արտաքին պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշով առաջատար են Իռլանդիա, որտեղ պետական պարտքը ՀՆԱ-ն գերազանցում է 10 անգամ, Մեծ Բրիտանիան (4 անգամ), Նիդերլանդներն և Հոնկոնգը (շուրջ 3 անգամ):

Share