Բաժին. Տնտեսական

VERSACE ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՆՈՐ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ

Վերսաչե ընտանիքը, որը միշտ ձգտել է անկախության, բայց և գրեթե միշտ ունեցել է ֆինանսական խնդիրներ՝ ընտանեկան բիզնեսի զարգացման հարցում, որոշել է վաճառել Versace նորաձևության տան բաժնետոմսերի 30-40%-ը: Նոր ներդրողների որոնմամբ զբաղվում է ամերիկյան Goldman Sachs բանկը:

Սպասվում է, որ նոր ներդրողների հետ գործարքի կնքումից հետո իտալական Versace նորաձևության տան բաժնետոմսերը կսկսեն շրջանառվել նաև բորսայում: Նորաձևության տունն այս կապակցությամբ ակնկալում է, որ արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) գոծընթացի շրջանակներում իր բիզնեսը կգնահատվի շուրջ 1 մլրդ եվրո:

Նշենք, որ 2011 թվականին, վերջին մի քանի տարիների կտրվածքով առաջին անգամ, Versace նորաձևության տանը հաջողվել է ապահովել հասույթի աճ և ավելացնել իր մասնաբաժինը համաշխարհային շուկայում: Նախորդ մեկ տարվա արդյունքներով Versace նորաձևության տան շահույթն աճել է 16,4%-ով և կազմել 340 մլն եվրո: Ընթացիկ տարվա համար ընկերությունը կանխատեսում է եկամուտների 20% աճ:

Share