Բաժին. Տնտեսական

ՄԵՐ ԵՐԿՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 40%-ՈՎ

2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մարդասիրական օգնության կարգով Հայաստան են ներմուծվել 2676.2 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 9234.2 մլն ՀՀ դրամ (23.8 մլն ԱՄՆ դոլար): Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է 40%-ով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին ստացված օգնության 49.6%-ը կազմել են վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցները, 13.9%-ը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 7.3%-ը`  սարքեր և ապարատներ, 8.0%-ը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 13.7%-ը`մնացած ապրանքները:

Հատկանշական է, որ հունվար-ապրիլին Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների  շուրջ 55%-ը բաժին է ընկել Չինաստանին: Նախորդ տարվա համեմատությամբ Չինաստանի կողմից մեր երկրին տրամադրված օգնության ծավալներն աճել են շուրջ 10 անգամ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ին բաժին է ընկել Հայաստանին փոխանցված մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի 11.7%-ը, Եվրամիության երկրներին` 17.8%-ը, ԱՊՀ երկրներին` 0.9%-ը:

Share