Բաժին. Տնտեսական

ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԼՅԱՆՍ

Լատինական Ամերիկայի չորս երկրների՝ Մեքսիկայի, Չիլիի, Կոլումբիայի և Պերուի նախագահները ստորագրել են համաձայնագիր, ըստ որի՝ կստեղծվի նոր տնտեսական միավորում՝ Խաղաղօվկիանոսյան ալյանս: Այս մասին հաղորդում են արևմտյան աղբյուրները:

Նոր ալյանսի ստեղծման հիմնական նպատակն այս երկրների տնտեսական ինտեգրացման խորացման խթանումն է, ինչպես նաև տնտեսական զարգացումն ու մրցունակության բարձրացումը: Համաձայնագրի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այս չորս երկրների միջև կապիտալի, ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքների ակտիվացման շուրջ:

Նշենք, որ նոր՝ Խաղաղօվկիանոսյան ալյանսին անդամակցող երկրների՝ Մեքսիկայի, Չիլիի, Կոլումբիայի և Պերուի բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է շուրջ 207 միլիոնի, իսկ ընդհանուր ՀՆԱ-ի ծավալը գերազանցում է 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլարը:

Share