Բաժին. Տնտեսական

ՀՀ Կենտրոնական բանկ. Դրամի փոխարժեք և ոսկու գին. 31/07/23

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 31-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքը նվազել է 0.08 դրամով և կազմել 386.14 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 4.23 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 1.54 դրամով և կազմել 426.11 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքը նվազել է 0.40 դրամով և կազմել 443.84 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 0.32 դրամով և կազմել 496.65 դրամ:

Վրացական լարիի (GEL) փոխարժեքն աճել է 0.19 դրամով և կազմել 147.04 դրամ: Իրանական ռիալի (IRR) փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 0.92 դրամ՝ 100 ռիալի համար: Հնդկական ռուփիի (INR) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.69 դրամ: ԱՄԷ դիրհամի (AED) փոխարժեքն աճել է 0.24 դրամով և կազմել 105.13 դրամ:

Չինական յուանի (CNY) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 54.15 դրամ: Ճապոնական յենի (JPY) փոխարժեքը նվազել է 0.58 դրամով և կազմել 27.15 դրամ: Հոնգ Կոնգի դոլարի (HKD) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 49.51 դրամ:

Ղազախական տենգեի (KZT) փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 8.69 դրամ` 10 տենգեի համար: Ղրղզական սոմի (KGS) փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 4.40 դրամ: Բելառուսական ռուբլու (BYN) փոխարժեքն աճել է 12.09 դրամով և կազմել 127.62 դրամ:

Ինչ կայանում է թանկարժեք մետաղներին, ապա բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. Ոսկու (XAU) գինն աճել է 105.48 դրամով և կազմել 24261.40 դրամ: Արծաթի (XAG) գինը նվազել է 9.81 դրամով և կազմել 300.75 դրամ:

Share