Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11.4%-ով

2023թ. հունվար-հունիս ամիսներին, 2022թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 11.4%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտները։

Այսպես, հունվար-հունիս ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.0%-ով, շինարարությունն աճել է 17%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 23.6%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 16.8%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 1,167,535.0 մլն ՀՀ դրամ, շինարարության ծավալը՝ 174,155.4 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 2,280,859.8 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 278,565.0 դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 1,431,313.1 մլն ՀՀ դրամ։

Ինչ կայանում է սպառողական գների ինդեքսին, ապա այն կազմել է 104.2%։

Share