Բաժին. Տնտեսական

2023թ. հունվար-հունիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 261,376 դրամ

2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 261,376 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 19.5% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 9.2%-ով և կազմել 192,109 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 22.1%-ով և կազմել 290,141 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share